Աշխարհահռչակ Scania-ն պաշտոնապես Հայաստանում է. ինչպե՞ս է «Ավտո Գելլերի»-ն փոխում ապագայի բեռնատարների շուկան (ՎԻԴԵՈ)

19.06.2026, 16:54
Բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Scania-ի պաշտոնական ներկայացուցչության բացումը կարևոր իրադարձություն դարձավ Հայաստանի տրանսպորտային շուկայի համար
Աշխարհահռչակ Scania-ն պաշտոնապես Հայաստանում է. ինչպե՞ս է «Ավտո Գելլերի»-ն փոխում ապագայի բեռնատարների շուկան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոբուսների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ Scania-ի պաշտոնական ներկայացուցչության բացումը կարևոր իրադարձություն դարձավ Հայաստանի տրանսպորտային շուկայի համար։

Այս մասին հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը։ Հայաստանում Scania-ի պաշտոնական գործընկերն է «Ավտո Գելլերի» ՓԲԸ–ն։

«Ավտո Գելլերի» ՓԲԸ–ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ «Ավտո Գելլերին» հայաստանյան շուկա է դուրս բերում բիզնեսի նոր մոդել՝ շեշտը դնելով արդյունավետության, կանխատեսելի ինքնարժեքի, սպասարկման և հաճախորդի համար խնայողությունների վրա։

Նրա խոսքով՝ Հայաստանում առաջարկվելու է մոդելային ամբողջական շարքը, երաշխիքային և տեխնիկական սպասարկումը, հատուկ ֆինանսական գործիքներ, ինչպես նաև trade in և buyback համակարգեր։

Գևորգյանը նշել է, որ Scania-ն կարող է փոխել խաղի կանոնները հայաստանյան ծանրաքարշ մեքենաների շուկայում։ Եթե նախկինում տեխնիկա ընտրելիս շատ ընկերություններ առաջին հերթին նայում էին գնին, ապա նոր մոտեցումն առաջարկում է տրանսպորտը գնահատել դրա արդյունավետության միջոցով։ Բրենդի հիմնական առավելությունների թվում նա նշել է երկարակեցությունը, սպասարկման վրա ժամանակի և ռեսուրսների նվազագույն ծախսերը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաները։

Ներկայացուցչության բացման կապակցությամբ «Ավտո Գելլերի» ՓԲԸ–ն ներկայացրել է հատուկ առաջարկ. առաջիկա 45 օրերի ընթացքում Հայաստանում Scania-ի բոլոր վարորդները հրավիրվում են անվճար տեխզննման։

Բացի այդ, առաջիկա 45 օրերի ընթացքում կգործեն նաև հատուկ առաջարկներ ավտոմեքենաներ ձեռք բերելիս՝ 3 տարի կամ 350 հազար կմ անվճար տեխնիկական սպասարկում։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում Scania-ի տնօրենների խորհրդի նախագահ Ստեֆան Դորսկին նշել է, որ Հայաստանը «100%-ով» դարձել է Scania ընտանիքի մի մասը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է ոչ միայն բեռնատարների մատակարարում, այլև բրենդի միջազգային չափանիշներին համապատասխանող պրեմիում դասի սպասարկման տրամադրում։ 

Նա ընդգծել է, որ փոխադրողների համար կարևոր են ոչ միայն տեխնիկական բնութագրերը, այլև տնտեսող լինելը, հուսալիությունը,  աշխատանքի չնախատեսված դադարների մինիմալացումը, վարորդի հարմարավետությունը և անվտանգությունը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը Scania-ի ներկայացուցչության բացումը կարևոր իրադարձություն է անվանել ոչ միայն տրանսպորտային ոլորտի, այլև երկրի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և միջազգային գործարար համագործակցության համար։

Նրա խոսքով՝ նման մակարդակի բրենդի մուտքը վկայում է Հայաստանի և նրա գործարար միջավայրի հանդեպ աճող վստահության մասին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը նշել է, որ Scania-ի ներկայությունը կարևոր է երկրի տրանսպորտային- լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման համար, հատկապես առևտրի դիվերսիֆիկացման անհրաժեշտության համատեքստում։ Նա նաև հիշեցրել է, որ «Ավտո Գելլերի» ՓԲԸ–ն հանդիսանում է Amber Capital-ի՝ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող հիմնադրամի հաջողված ներդրումներից մեկը։

Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդկվիստն ընդգծել է, որ Scania-ն շվեդական արդյունաբերության խորհրդանիշերից է և ասոցացվում է նորարարությունների, հուսալիության, առաջատար տեխնոլոգիաների ու սպասարկման բարձր մակարդակի հետ։

«Ավտո Գելլերի» ՓԲԸ–ի միջոցով Scania-ի պաշտոնական մուտքը հայ փոխադրողների համար հնարավորություն է բացում հասանելիություն ունենալ համաշխարհային մակարդակի տեխնիկային, պաշտոնական սպասարկմանը, ֆինանսական գործիքներին և երկարաժամկետ ուղեկցմանը։ Երկրի տնտեսության համար այս նախագիծն ունի ավելի լայն իմաստ. այն կապված է լոգիստիկայի արդիականացման, առևտրի դիվերսիֆիկացման և հայկական բիզնեսի մրցունակության բարձրացման հետ։

«Ավտո Գելլերի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին, կառավարվում է տասնամյա աշխատանքային փորձ ունեցող թիմի կողմից։ «Ավտո Գելլերին» IM Motors և Saic Maxus, ինչպես նաև CATL և Scania բրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։