Opel–ը գտել են շրջված վիճակում․ 20–ամյա երիտասարդները խոստովանել են, որ գողացել են մեքենան (ՎԻԴԵՈ)

19.06.2026, 13:33
Գողացել են մեքենան, ապա այն հայտնաբերվել է շրջված վիճակում․ ՎԻԴԵՈ
Opel–ը գտել են շրջված վիճակում․ 20–ամյա երիտասարդները խոստովանել են, որ գողացել են մեքենան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հունիսի 16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լոռու մարզի Մեծավան գյուղի մի բնակիչ հայտնել է, որ գողացել են իր «Օպել» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները պարզել են, որ մեքենան շրջված վիճակում Տաշիր քաղաքի վերջնամասում է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի և Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ապա և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը ինքնակամ բաժին են ներկայացել Մեծավան գյուղի բնակիչ 20-ամյա երկու երիտասարդներ և խոստովանել, որ արարքն իրենք են կատարել։

Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։