Բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ երեխաներին էքսկուրիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով
17.06.2026,
14:10
Երեխաներին էքսկուրիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
«Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակում բախվել են երեխաներին էքսկուրսիա տանող Hyundai County ավտոբուսը և Mercedes Sprinter–ը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։

