Աշտարակում երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուս է վթարվել․ կան վիրավորներ

17.06.2026, 13:41
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
Աշտարակում երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուս է վթարվել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

 Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 մարդ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են մոտ 18 ուղևորներ, հիմնականում երեխաներ, ովքեր , «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։