Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

16.06.2026, 15:00
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը։

Այդ օրվանից դեպքի վայրում փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ։

ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ որոնումներում ներգրավված են փրկարար ծառայության՝ 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

ՀՀ Քննչական կոմիտեից «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեցին, որ Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։