Չեղարկվել են այսօր նախատեսված ԱՄՆ – Իրան բանակցությունները

19.06.2026, 12:16
Այսօր Շվեյցարիայում նախատեսվսած ԱՄՆ – Իրան բանակցությունները չեն կայանա
Չեղարկվել են այսօր նախատեսված ԱՄՆ – Իրան բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները, որոնք նախատեսված էին ուրբաթ օրը շվեյցարական Բյուրգենշտոկում, չեն կայանա, հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարությանը։

Պարբերականի տվյալներով՝ խոսքը 14 կետից բաղկացած համաձայնագրի իրագործման շուրջ բանակցությունների մասին էր։

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելու համար։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը ակնկալում է տեխնիկական բանակցությունների սկիզբը «որքան հնարավոր է շուտ»։ Նշվում է, որ նման բանակցությունների ժամկետները դեռևս համաձայնեցված չեն։

Համաձայն այս շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված հուշագրի՝ կողմերը նախատեսում են 60 օր տեխնիկական խորհրդատվություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ վերջնական համաձայնության հասնելու համար։