Թրամփը Նեթանյահուին «անիծյալ խելագար» է անվանել՝ նշելով պատճառը
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ հայհոյախառն արտահայտություններով կշտամբել է նրան և անվանել «անիծյալ խելագար»։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ որոշակիորեն մտահոգում էր նրա շարունակական թշնամանքը Լիբանանի հետ»,- նշել է Թրամփը՝ խոսելով Իսրայելի վարչապետի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառների մասին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ շարունակում է արդյունավետ համագործակցել Նեթանյահուի հետ և դեռևս լավ է վերաբերվում Իսրայելի կառավարության ղեկավարին։
«Ես պատերազմական ժամանակաշրջանի նախագահ եմ։ Իսկ նա պատերազմական ժամանակաշրջանի վարչապետ է»,- ընդգծել է Թրամփը։

