Սան Դիեգոյի մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել (ՎԻԴԵՈ)

19.05.2026, 11:49
Սպանության մեջ կասկածվում են երկու երիտասարդ՝ 17 և 18 տարեկան, նրանց հայտնաբերել են մահացած՝ դեպքի վայրի մոտակայքում գտնվող ավտոմեքենայի մեջ․ ՎԻԴԵՈ
Սան Դիեգոյի մզկիթում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է սպանվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի-Արմենիա/․ Սան Դիեգոյի մզկիթում երկու դեռահասի բացած կրակի հետևանքով երեք մարդ է զոհվել։

Այս մասին հայտնում է euronews-ը։

Կալիֆորնիայի Սան Դիեգոյի իսլամական կենտրոնում երեք տղամարդ է սպանվել. իշխանությունների կարծիքով՝ խոսքը կարող է վերաբերել ատելության հողի վրա կատարված հանցագործության։

Սպանության մեջ կասկածվում են երկու երիտասարդ՝ 17 և 18 տարեկան, նրանց հայտնաբերել են մահացած՝ դեպքի վայրի մոտակայքում գտնվող ավտոմեքենայի մեջ. Նախնական տվյալներով, վերջիններս ինքնասպանություն են գործել։

Ոստիկանների խոսքով՝ միջադեպից կարճ ժամանակ առաջ իրենց զանգահարել է կրակողներից մեկի մայրը։ Նա հայտնել է, որ ինքնասպանության հակումներ ունեցող որդին ընկերոջ հետ, զենքով փախել է տնից։ Երկուսն էլ հագած են եղել քողարկող (կամուֆլյաժային) համազգեստ և մեքենա են վերցրել։

Ոստիկանությունը դեռահասներին փնտրել է պետհամարանիշների նույնականացման համակարգի կիրառմամբ։

Սպանվածների թվում եղել է մզկիթի պահակը, որը, ոստիկանության կարծիքով, «առանցքային դեր է խաղացել այն բանում, որ հարձակումը չհանգեցնի ավելի մեծ թվով զոհերի»։

Իսլամական կենտրոնը նաև Սան Դիեգոյի շրջանի ամենամեծ մզկիթն է, որի բազայի վրա գործում է «Ալ-Ռաշիդ» դպրոցը, որտեղ կարելի է արաբերեն սովորել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է հրաձգության միջադեպը՝ այն որակելով որպես «սարսափելի իրավիճակ»։