ԱՄՆ-ում Թրամփի դիմանկարով անձնագիր կթողարկեն՝ ի պատիվ անկախության 250-ամյակի (ՖՈՏՈ)

29.04.2026, 20:25
ԱՄՆ-ում Թրամփի դիմանկարով անձնագիր կթողարկեն՝ ի պատիվ անկախության 250-ամյակի. ՖՈՏՈ
ԱՄՆ-ում Թրամփի դիմանկարով անձնագիր կթողարկեն՝ ի պատիվ անկախության 250-ամյակի (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ինչպես հայտնում է tvrain.tv-ն՝ հղում անելով Fox News-ին, ԱՄՆ-ում Թրամփի դիմանկարով անձնագիր կթողարկեն՝ ի պատիվ անկախության 250-ամյակի։

Ըստ աղբյուրի, նոր փաստաթղթի շապիկի ներսի կողմում կհայտնվի Դոնալդ Թրամփի դիմանկարը՝ շրջապատված Անկախության հռչակագրի տեքստով և հենց նախագահի ոսկեգույն ստորագրությամբ։

Հաջորդ էջում կտեղադրվի հիմնադիր հայրերի պատկերով նկարը։

Փաստաթղթի արտաքին տեսքը նույնպես կփոխվի։ Շապիկի վրայի «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» մակագրությունը կմեծացվի, իսկ հետնամասում կտեղադրվի 1777 թվականի նմուշի ամերիկյան դրոշը՝ 250 թվով։

Անձնագրերը շրջանառության մեջ կդրվեն այս ամռանը և կպահպանեն պաշտպանության բոլոր ժամանակակից միջոցները։ Դրանք կարող է ստանալ ԱՄՆ ցանկացած քաղաքացի, սակայն փաստաթուղթը կտրամադրվի բացառապես Վաշինգտոնում՝ մինչև տպաքանակի սպառվելը։

24kg-ն էլ, հղում անելով Politico-ին, գրում է, որ անձնագրերի թողարկումը կդառնա America250 լայնամասշտաբ նախաձեռնության մի մասը։ Այս ծրագրի շրջանակում արդեն նախատեսվում է Թրամփի պատկերը տեղադրել ազգային պարկերի անցագրերի և հուշադրամների վրա: Բացի այդ, նախագահի ստորագրությունը կհայտնվի ամերիկյան արժույթի նոր թղթադրամների վրա:

 Трамп