Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը
29.04.2026,
18:55
Բացման արարությանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը։
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Բացման արարությանը մասնակցել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը, Հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը։

