Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ծրագրի 25 գլխավոր կետերը

27.04.2026, 14:13
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած  «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը
Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ծրագրի 25 գլխավոր կետերը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած  «Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հիմնական կետերը։

Խաղաղությունը և Հայաստանի շահերը

- Բացարձակ առաջնահերթությունը հայրենակիցների իրավունքների պաշտպանությունն է միջազգային ատյաններում։

- Հայաստանի ինքնիշխան տարածքների ազատագրումը ադրբեջանական օկուպացիայից՝ առաջնահերթություն տալով գերիների, անհայտ կորածների և զոհված հերոսների ընտանիքների իրավունքների միջազգային պաշտպանությանը։

- Բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակի ստեղծում, սեփական սպառազինության համակարգի զարգացման համար ներդրումների ապահովում։

- TRIPP-ի իրակագործում ԵԱՏՄ-ին անդամակցության վերարժևորում, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ կապերի խորացում՝ համաձայն Հայաստանի շահերի։

- Արցախցիների վերադարձի իրավունքի խթանում։

Առաջ կմղենք արցախցի մեր հայրենակիցների ապահով, արժանապատիվ և կամավոր վերադարձի հիմնարար իրավունքը միջազգային օրակարգում։

Հզոր տնտեսության ստեղծում

- Նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, աշխատանքի կորստի դեպքում ժամանակավոր եկամտի հատուցում մինչև 6 ամիս ժամկետով։

- Չմշակվող հողատարածքների ու լքված շինությունների տրամադրում զարգացման ծրագրեր ներկայացնողներին։

- Գրեթե զրոյական հարկային համակարգով արդյունաբերական գոտիների ստեղծում։

- Նոր հարկային համակարգի ներդրում։

- Շրջանառության հարկի և ԱԱՀ-ի վերացում՝ փոխարենը ներդնելով պարզ՝ 5 %-անոց հարկ։

- Արժեթղթերի շուկայի հասանելիություն բոլորի համար։

- Թվային դրամի ներդրում՝ ապահովելով պետական ֆինանսների թափանցիկությունն ու վերահսկելիությունը։

- Օտարերկրյա շուկաների հասանելիություն, գյուղմթերքի բրենդավորում և լոգիստիկ ուղեկցում, ապահովագրության զարգացում։

Սոցիալական ոլորտ

- Մարզերում անվճար բնակարանների տրամադրում 4 կամ ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին։

- Դպրոցների անհիմն օպտիմալացման դադարեցում, մանկապարտեզների թվի ավելացում, դրանք անվճար դարձնելը։

- Անցում պարտադիր 11-ամյա կրթությանը։

- 3 բուհական խոշոր կենտրոնների ձևավորում հյուսիսում, հարավում և Երևանում։

- Ուսուցիչների մասնագիտական զարգացման խրախուսում. կամավոր ատեստավորումը չհանձնող ոչ մի ուսուցիչ չի կորցնի իր աշխատանքը։

- Անվճար կրթություն պետական համալսարաններում ՀՀ քաղաքացիների համար, մասնավոր համալսարաններում՝ ճկուն վարկային համակարգի ներդրում՝ ուսման վարձի և կենսապահովման ծախսերը փոխհատուցելու համար։

- ՀՀ քաղաքացիներին անվճար բժշկական օգնության և համալիր ծառայությունների մատուցում Հայաստանի ամբողջ տարածքում։

- Բժշկական աշխատողների և ուսուցիչների վարձատրության նոր համակարգի ներդրում՝ հաշվի առնելով աշխատանքի վայրը, ռիսկայնությունը և  ծանրաբեռնվածությունը։

Պետական կառավարում

- Սահմանադրական հանրապետության ձևավորում՝ իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների իրական համակարգով։

- Հանրապետության նախագահը պետք է ընտրվի ուղղակի քվեարկությամբ և օժտված լինի ընդլայնված լիազորություններով։

- Քվեաթերթիկում «բոլորի դեմ» քվեարկելու հնարավորության վերականգնում և կուսակցությունների համար խորհրդարան մտնելու շեմի իջեցում։

- Դատական համակարգի իրական անկախության, ինչպես նաև անվճար և մատչելի իրավաբանական օգնության ապահովում, հանրային պաշտպանի ինստիտուտի