Կասեցվել է Երևանում հայտնի ռեստորաններից մեկի կաթսայատան գործունեությունը (ՖՈՏՈ)

22.04.2026, 11:14
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող հայտնի ռեստորաններից մեկի կաթսայատան գործունեությունը․ ՖՈՏՈ
Կասեցվել է Երևանում հայտնի ռեստորաններից մեկի կաթսայատան գործունեությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը, հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել Երևան քաղաքի Թումանյան 23/1 հասցեում գործող «ԱՐՄԱՏ ԳԱՍՏՐՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում («Քամանչա» ռեստորան)։ 

Ընկերությունը կաթսայատան գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ 

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ կաթսայատան բոլոր 3 կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։ 

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ 

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

MyCollages - 2026-04-22T111244.845.jpg