«Փաշինյանն ու Ալիևը դարձել են լավագույն ընկերներ»․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

22.04.2026, 15:25
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձել են «լավագույն ընկերներ» 37 տարվա հակամարտությունից հետո, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը
«Փաշինյանն ու Ալիևը դարձել են լավագույն ընկերներ»․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձել են «լավագույն ընկերներ» 37 տարվա հակամարտությունից հետո։

«Մենք հասանք այս գործարքին վեց շաբաթվա ընթացքում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա լավագույն ընկերներ են՝ շնորհիվ նախագահ Թրամփի։ Սա բավականին ուշագրավ է», - հայտարարել է Ուիթքոֆը Մայամիի համալսարանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ յուրաքանչյուր գործարք լուծելի է դիվանագիտական ճանապարհով։