Մեղրի-Երևան ավտոճանապարհին մեքենան 200 մետր գլորվել է ձորը. կա զոհ

22.04.2026, 17:42
Վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայի մոտակայքում
Մեղրի-Երևան ավտոճանապարհին մեքենան 200 մետր գլորվել է ձորը. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 22-ին, ժամը 11:38-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհին նկատվել է ձորն ընկած ավտոմեքենա, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը. ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի դին:

Փրկարարները դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: