Դիլիջանի թունելում բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

18.04.2026, 19:12
Վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել
Դիլիջանի թունելում բեռնատարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 18-ին, ժամը 12։35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և «Zil» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ վերջինիս վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։

Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։