Երևանում ուղևորատար ավտոբուսը բախվել է կայանված մեքենային․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է

18.04.2026, 10:53
Ավտովթար Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ․ կա վիրավոր
Երևանում ուղևորատար ավտոբուսը բախվել է կայանված մեքենային․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ ապրիլի 17-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մակնիշի ավտոբուսը և «Mazda» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ վիրավորը «Mazda»-ի վարորդն է, «Mazda»-ն եղել է կայանված, երբ ավտոբուսը բախվել է նրան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։