Երևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11:30-ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե էլեկտրասյան մոտ։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։
Կայքի հաղորդմամբ, տեղում «Tesla»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ մեկ այլ ավտոմեքենա իր համար ստեղծել է վթարային իրավիճակ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

