Խոշոր ավտովթար՝ Երևանում․ 7 մեքենա է բախվել
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 15-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են 30-ամյա Վազգեն Բ.-ի վարած «Mercedes», 35-ամյա Արթուր Ս.-ի վարած «Tesla», 42-ամյա Անդոկ Հ.-ի վարած «Ford», 34-ամյա Հայկ Ս.-ի վարած «BYD», 41-ամյա Դպարտակ Ղ.-ի վարած «Hongqi», 40-ամյա Դավիթ Մ.-ի վարած «Kia» և 51-ամյա Արսեն Հ.-ի վարած «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

