Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել. նրան 2 մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ խարդախությանն օժանդակելը և պաշտոնական կեղծիքը», - ասաց Մելիքյանը Facebook-յան իր էջի ուղիղ եթերում։
Նա նշեց, որ խոսքը վերաբերում է Մանկավարժական համալսարանում գործող գիտահետազոտական կենտրոնին, որի ղեկավարը Սմբատ Լպուտյանն է։
Մելիքյանի խոսքով՝ գործը ոչ մի կապ չունի Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ու Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Լպուտյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրվարույթի շրջանակում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ ակլ աշխատակիցներ, այդ թվում՝ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

