Ձերբակալվել են Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

18.04.2026, 10:33
Քրվարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ
Ձերբակալվել են Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի խումբ այլ աշխատակիցներ։

«Ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»,- «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Արմենպրես»-ի տեղեկություններով, ձերբակալվածների թվում է նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի անդամ, դասախոս Սմբատ Լպուտյանը։