12 մեդալ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը՝ Երևանում․ շաբաթվա լավ լուրերը

18.04.2026, 16:24
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 13– 17-ը) լավ լուրերի ընտրանին
12 մեդալ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը՝ Երևանում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (ապրիլի 13– 17-ը) լավ լուրերի ընտրանին։

Այսպես․

Հայ մարմնամարզիկները 2 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում։

Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հայաստանում անցկացվել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը։

«Ֆանտաստիկ համերգ էր»․ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ է ունեցել Երևանում։

Երբ արվեստը հանդիպում է բնությանը․ Դեբեդ գյուղում կիրականացվի «Թարմ օդ» արտ-ռեզիդենսի ծրագիրը՝ օտարերկրյա լուսանկարիչների մասնակցությամբ։

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Title Tuesday» («Տիտղոսային երեքշաբթի») մրցաշարում։