Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Title Tuesday» («Տիտղոսային երեքշաբթի») մրցաշարում

17.04.2026, 15:29
Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Title Tuesday» («Տիտղոսային երեքշաբթի») մրցաշարում, որն ամենահայտնի առցանց շախմատային մրցաշարերից մեկն է
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Title Tuesday» («Տիտղոսային երեքշաբթի») մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․    Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն իր կարիերայում առաջին անգամ հաղթել է «Title Tuesday» («Տիտղոսային երեքշաբթի») մրցաշարում, որն ամենահայտնի առցանց շախմատային մրցաշարերից մեկն է:

Նա անընդմեջ 9 հաղթական պարտիա է անցկացրել և գրանցել իր առաջին հաղթանակն այս մրցաշարում՝ 11 հնարավորից հավաքելով 10 միավոր: Chess.com-ի տվյալներով՝ Մարտիրոսյանի վերջին երկու պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, ընդ որում՝ դրանք միասին տևել են 267 քայլ:

Մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել Իրանի ներկայացուցիչ Սինա Մովահեդը՝ 9,5 միավորով, իսկ երրորդը՝ հնդիկ Արջուն Էրիգայսին՝ 9 միավորով:

«Title Tuesday»-ն շախմատի ամենշաբաթյա մրցանակային առցանց մրցաշար է, որն անցկացվում է Chess.com հարթակում: