Հայտնի շրջանակների՝ «բոմժ» դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշման մասին (ՎԻԴԵՈ)

17.04.2026, 15:58
Նա իր ելույթում ընդդիմությանը սատարող ընտրողներին անվանել է ամեն տեսակ  «շուն ու շանգյալ». ՎԻԴԵՈ  
Հայտնի շրջանակների՝ «բոմժ» դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է. Փաշինյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործով նախադեպային որոշման մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայտնի շրջանակների՝ «բոմժ» դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է։

«Ասեմ, որ երեկ ապօրինի գույքի բռնագանձման գործով ՀՀ վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է, և համոզված եմ, որ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների՝ բոմժ դառնալու պրոցեսն այլևս անշրջելի է»,- ասել է Փաշինյանը Կառավարության 2021-2026 թթ.-երի ծրագրի կատարման 2025 թ.-ի հաշվետվության քննարկման ժամանակ։

Վարչապետի խոսքով՝ առաջիկա քաղաքական գործընթացների իմաստը պետք է լինի այն, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությունը և հեռացնի «նախկինների պատերազմի եռագլուխ կուսակցության» ներկայացուցիչներին։

«Եռագլուխ պատերազմի կուսակցություն» ասելով՝ Փաշինյանը նկատի ունի Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Նա իր ելույթում ընդդիմությանը սատարող ընտրողներին անվանել է ամեն տեսակ «շուն ու շանգյալ»։

«Չեմ կարողանում հավատալ, որ հնարավոր է, որ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն (ՀՀԿ) և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) անցնեն խորհրդարան։ Նշանակում է, որ ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանում այնքան «շուն ու շանգյալ» կան, որոնք կարող են քվեարկել նրանց օգտին», - ասել է Փաշինյանը։

Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա հետ կապված անձանցից ( նրա կինը՝ Ռոզա Ծառուկյանը, նախկին պատգամավոր և «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրը - խմբ.) բռնագանձել 1,3 մլրդ դրամ (գրեթե 3,5 մլն դոլար) և անշարժ գույք։

Նշվում է, որ Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ իրավական ուժ տալով առաջին ատյանի կոռուպցիայի դեմ պայքարի դատարանի դատական ​​ակտին։