Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու․ Փաշինյան

15.04.2026, 17:52
Բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ, և Հայաստանը դա  անում է. Փաշինյան
Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ, և Հայաստանը դա անում է։

«Ես ՌԴ կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող։ Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվախություններ ՝ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունը առաջիկայում կտեսնենք», - ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, պարզապես օտարերկրյա գործակալներ են։