Սիմոնյանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում Հայաստանի միանալու գաղափարին

17.04.2026, 20:31
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահը առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում
Սիմոնյանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում Հայաստանի միանալու գաղափարին

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական շփումն է ունեցել Թուրքիայի խորհրդարանի` Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ: