Սամվել Կարապետյանին սատարող ակցիայի 17 մասնակից է ձերբակալվել (ԲԱՑԱՌԻԿ)

17.04.2026, 15:02
Ոստիկանությունը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին սատարող ակցիայի 17 մասնակցի
Սամվել Կարապետյանին սատարող ակցիայի 17 մասնակից է ձերբակալվել (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ոստիկանությունը ձերբակալել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին սատարող ակցիայի 17 մասնակցի:

Կարապետյանին սատարող ակցիան տեղի է ունենում այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ դատարանը քննում է նրա գործը: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ», - «Նովոստի Արմենիա» -ին հայտնել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: 

Նշենք, որ ակցիայի ընթացքում ոստիկանների և մասնակիցների միջև պարբերաբար քաշքշուկներ են տեղի ունենում, դատարանի շենքի մոտ իրավիճակը լարված է: