«Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
17.04.2026,
11:17
Նախօրեին հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան»-ի 6 անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:
««Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից 7 քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել»,- ասել է Մելոյանը:
Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով:

