ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հայտարարված 10-օրյա հրադադարը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարի շուրջ պայմանավորվածության հետ։
«Մենք ողջունում ենք Լիբանանում 10-օրյա հրադադարը, որը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ, որպես լարվածության նվազեցման ուղղությամբ կարևոր քայլ»,- նշվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Գերատեսչությունը հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղությանը՝ հարգելով կողմերի տարածքային ամբողջականությունը։
Նշենք, որ ԱՄՆ առաջնորդն X-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ-ն առանձին կհամագործակցի Լիբանանի հետ և պատշաճ կերպով կլուծի «Հեզբոլլահ»-ի հետ կապված իրավիճակը։
«Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը։ ԱՄՆ-ն արգելում է նրանց դա անել։ Բավական է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։


