Թուրքիայում 19–ամյա նախկին աշակերտը որսորդական հրացանով կրակ է բացել դպրոցում, կան վիրավորներ

14.04.2026, 15:09
Նա անկանոն կրակ է բացել նախ դպրոցի բակում, ապա մտել շենք: Երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նրան, երիտասարդն ինքնասպան է եղել
Թուրքիայում 19–ամյա նախկին աշակերտը որսորդական հրացանով կրակ է բացել դպրոցում, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգի Սիվերեքի շրջանում երեքշաբթի զինված հարձակում է տեղի ունեցել ավագ դպրոցներից մեկում, հայտնում է Reuters-ը։

Ինչպես հայտնել է նահանգապետ Հասան Շըլդաքը, 19-ամյա նախկին աշակերտը կրակ է բացել հաստատության տարածքում, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ։ 

Ըստ նահանգապետի տվյալների՝ հարձակվողն օգտագործել է որսորդական հրացան: Նա անկանոն կրակ է բացել նախ դպրոցի բակում, ապա մտել շենք: Երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նրան, երիտասարդն ինքնասպան է եղել։ 

Թուրքիայի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ վիրավորների թվում են 10 աշակերտ, 4 ուսուցիչ, մեկ ոստիկան և դպրոցի ճաշարանի մեկ աշխատակից: 

Նահանգապետը հայտնել է, որ տուժածները հոսպիտալացվել են։ 

Հասան Շըլդաքը նշել է, որ հարձակվողը նախկինում քրեական անցյալ չի ունեցել, իսկ դպրոցը նախկինում ոստիկանության կողմից դասակարգվել է անվտանգ։ 

Վիրավորների առողջական վիճակի մասին այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: