Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում

14.04.2026, 19:25
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Թուրքիայում կամ Եգիպտոսում, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալությունը նշում է, որ թուրք և եգիպտացի պաշտոնյաները միջնորդներ են եղել հակամարտության կարգավորման հարցում, և համարում է, որ դա մեծացնում է այս երկրներից մեկում հանդիպման անցկացման հավանականությունը։ Նշվում է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ հաջորդ շաբաթ։

Միաժամանակ, AP գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը ակտիվորեն քննարկում են բանակցությունների նոր փուլը՝ փորձելով հասնել համաձայնության, որն ուղղված է իրանական հակամարտության դադարեցմանը։

Ըստ աղբյուրների՝ որպես հանդիպման վայր կրկին քննարկվում է Պակիստանի մայրաքաղաքը։ Որպես բանակցությունների անցկացման ևս մեկ հնարավոր երկիր կարող է դառնալ Ժնևը։

Իրանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին

Իսրայելը 2026 թ.-ի փետրվարի 28-ին «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ամերիկյան ԶՈՒ-ի կողմից Իրանում լայնածավալ մարտական գործողությունների մեկնարկի մասին։

Այնուհետև սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։

Նշենք, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ապրիլի 8-ին պայմանավորվել են երկշաբաթյա զինադադար կնքել։

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 10-ին՝ Իսլամաբադում։

Ըստ Ria.ru-ի, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը պիտի լիներ հինգշաբթի՝ ապրիլի 16-ին և պիտի անցկացվեր Իսլամաբադում։

Բանակցությունների առաջին փուլից հետո Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանը և ԱՄՆ-ն «մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման են հասել», սակայն «երկու-երեք կարևոր հարցերի շուրջ կան տարաձայնություններ»։

Fars-ի տվյալներով՝ Իրանը չի համաձայնել Հորմուզի նեղուցի և միջուկային էներգետիկայի վերաբերյալ ԱՄՆ պայմաններին։ Axios-ը գրում է, որ մի շարք տարաձայնություններ պայմանավորված են նրանով, որ Թեհրանը պնդում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը և չի ցանկանում հրաժարվել հարստացված ուրանի իր պաշարներից։