Մահացել է զինծառայող Նարեկ Հակոբյանը. ՊՆ
14.04.2026,
22:38
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Shamshyan.com-ն էլ հայտնել է, որ զինծառայողը մահացել է ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին։
Ըստ կայքի տեղեկությունների, մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։

