Նորաբաց գյուղում 31–ամյա երիտասարդը շնամարտ է կազմակերպել իր երկու հովվաշների միջև, կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական բաժին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 10-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովվաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնեցին Նորաբաց գյուղի դաշտամիջյան հատված, որտեղ Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր երկու հովվաշների միջև մարտ էր անցկացնում։
Մարտը կանխվել է, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվել է բաժին, որտեղ ընդունեց արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

