Հինգ մարդ է վիրավորվել Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ավտովթարի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 35-ամյա Բարսեղ Գ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի, 58-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Volkswagen» մակնիշի և 43-ամյա Էդուարդ Գ․-ի վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

