Սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքն է․ Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելու մասին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ Գոհար Ղումաշյանին բերման ենթարկելն իրենց հաջողված հանրահավաքի հետևանքն է։
«Մեր հանրային աջակցությունը, բազմահազարանոց հանրավաքն ակնհայտ էր, որ որոշակի հետևանքներ պետք է ունենա։ Դրանք հերթական ջղաձգումների դրսևորումներն են», - ասաց Մելոյանը Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Նա հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեից նշել են, որ այս պահի դրությամբ Ղումաշյանին բերման են ենթարկել բարեգործության արգելքի հիմքով։
Ըստ Մելոյանի՝ ակնհայտ է, որ այս ամենը իրավական գործընթացի հետ բնավ կապ չունի։
Նշենք, որ քիչ առաջ Գոհար Մելոյանը Facebook-յան իր էջում հայտնել էր, որ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

