Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու․ Ալեն Սիմոնյան

14.04.2026, 12:29
Մենք մեզանից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ և նման մտադրություն չկա, հայտարարել է Ալեն Սիմոնյանը
Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու․ Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն։ Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք մեզանից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ և նման մտադրություն չկա», – ասաց Սիմոնյանը։ 

Աժ նախագահը տեղեկացրեց, որ բոլոր խնդիրները բարձրաձայնվելու են և փորձելու են լուծելով առաջ գնալ։