Մի քանի օրից մեկնում եմ Ստամբուլ․ Ալեն Սիմոնյան
14.04.2026,
12:19
Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի օրից կմեկնի Ստամբուլ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին։
Այս մասին նա հայտնել է այսօր ճեպազրույցի ժամանակ։
«Բազմաթիվ խորհրդարանների ղեկավարներ են այնտեղ լինելու։ Նախատեսված հանդիպում կա այս պահի դրությամբ 2 գործընկերոջ՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ», - ասաց Սիմոնյանը։

