Ղարաբաղը պարունակող քարտեզներով ու դրոշներով հանդես գալու այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

15.04.2026, 17:30
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը կործանարար «ավանտյուրայի» է փորձում մղել, ասել է Փաշինյանը. ՎԻԴԵՈ
Ղարաբաղը պարունակող  քարտեզներով ու դրոշներով հանդես գալու այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր վերաբնակեցնելու մասին խոսող ուժերը հանդես են գալիս Ղարաբաղն ու հարակից շրջանները պարունակող քարտեզներով ու դա խորհրդանշող դրոշներով, այս տրամաբանության զարգացումն անխուսափելի պատերազմ է։

Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը կործանարար «ավանտյուրայի» է փորձում մղել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս է պատճառը, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետև դա իր խաղաղությունն է, և այն հարվածի տակ դնելը հավասարազոր է աղետի։