Մեր ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի․ Փաշինյան
15.04.2026,
17:47
Ընդհակառակը, ունի բազմաթիվ պատճառներ մեկը մյուսից հիմնավոր, այդ ուժերին ընդհանրապես ձայն չտալու, ասել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալու որևէ պատճառ չունի։
Այս մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդհակառակը, ունի բազմաթիվ պատճառներ մեկը մյուսից հիմնավոր, այդ ուժերին ընդհանրապես ձայն չտալու», - ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ քվեարկել այդ ուժերից որևէ մեկի օգտին նշանակում է քվեարկել ինքդ քո դեմ։
ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։

