Հակակոռուպցիոն կոմիտեն կմիջնորդի տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա անչափահաս երեխաներ ունենալը

14.04.2026, 20:43
Գոհար Ղումաշյանին տնային կալանքի ենթարկելու միջնորդություն կներկայացվի դատարան՝ հաշվի առնելով նրա անչափահաս երեխաներ ունենալը
Հակակոռուպցիոն կոմիտեն կմիջնորդի տնային կալանք կիրառել Գոհար Ղումաշյանի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա անչափահաս երեխաներ ունենալը

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ այսօր բերման ենթարկված «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։

«Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,-նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր բերման էր ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշել էին, որ այդ պահի դրությամբ Ղումաշյանին բերման են ենթարկել բարեգործության արգելքի հիմքով։