«Ֆանտաստիկ համերգ էր»․ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ է ունեցել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15.04.2026, 14:52
Վիրտուոզ դաշնակահարը նվագախմբի հետ կատարեց նաև Արամ Խաչատրյանի «Անդանտինոն»․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
«Ֆանտաստիկ համերգ էր»․ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ է ունեցել Երևանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ին տեղի է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյա հոբելյանին նվիրված համերգը, որին ելույթ է ունեցել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։

Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Սա նրա առաջին այցն էր ոչ միայն Հայաստան, այլև տարածաշրջան։

Ланг Ланг

Մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճը մեծ ընդունելության արժանացրեց Լանգ Լանգին՝ բուռն ծափահարություններով ողջունելով նրա կատարումները։ Համերգի տոմսերն ամբողջությամբ սպառվել էին։ Ռախմանինովի կոնցերտից հետո վիրտուոզ դաշնակահարը նվագախմբի հետ կատարեց Արամ Խաչատրյանի «Անդանտինոն»։

Ланг Ланг

«Մենք կատարում ենք դաշնամուրի ամենահուզիչ կոնցերտներից մեկը։ Մաեստրո Սմբատյանի հետ սա առաջին համագործակցությունն է, թեև վաղուց ենք ճանաչում միմյանց։ Նվագախումբը շատ լավ նվագեց։ Մենք լավ թիմ ենք, և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նվագում են մեծ նվիրումով»,- առաջին փորձից հետո ասաց դաշնակահարը։

Ланг Ланг

Իսկ ահա համերգին կայացած ելույթից հետո այսպիսին էր Լանգ Լանգի տպավորությունը. «Հրաշալի էր ամեն ինչ։

համերգ էր։ Ես մեծ հաճույք ստացա։ Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ես հաճույքով կվերադառնամ այստեղ»։

Ланг Ланг

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը իր խոսքում նշում է, որ նվագախումբը շատ սիրված է հանրության կողմից։ Նվագախումբ, որը համարձակ է իր ամբիցիաներով, գեղարվեստական մտածողությամբ, հնչողությամբ, և հոբելյանական համերգն ու համաշխարհային մեծության աստղի մասնակցությունը այդ ամենի ապացույցն են։

«Լանգ Լանգն իր արվեստով փոխել է միլիոնավոր մարդկանց պատկերացումը դաշնամուրի, դասական մշակույթի մասին։ Նրա մասնակցությունը մեր համերգին մեծ ձեռքբերում է»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։