Սա իմ առաջին փորձն էր կինոյում, և մեծ ոգևորությամբ խաղացել եմ․ Գարիկ Պապոյանի կինը՝ «Կրկին փորձիր» ֆիլմում նկարահանվելու մասին (ՖՈՏՈ)

15.04.2026, 14:40
Նա լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Գարիկ Պապոյանի հետ և պատմել ֆիլմի մասին․ ՖՈՏՈ
Սա իմ առաջին փորձն էր կինոյում, և մեծ ոգևորությամբ խաղացել եմ․ Գարիկ Պապոյանի կինը՝ «Կրկին փորձիր» ֆիլմում նկարահանվելու մասին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Բլոգեր Մարիաննա Վարդանյանը Instagram-յան իր էջում անդրադարձել է «Կրկին փորձիր» ֆիլմին։

Նա լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Գարիկ Պապոյանի հետ և պատմել ֆիլմի մասին։

«Իմ շատ սիրելի instaընկերներ, էսքան promotion-ից հետո էլ նույնիսկ դեռ մարդիկ կան, ովքեր չգիտեն մեր նոր «Կրկին փորձիր» ֆիլմի մասին։ Գլխավոր դերերում՝ Գարիկ Պապոյան, Սոնա Մաթևոսյան, Լուիզա Ներսիսյան, Արմուշ, Մարիաննա Վարդանյան։ Սա իմ առաջին փորձն էր կինոյում, և մեծ ոգևորությամբ խաղացել եմ՝ մարմնավորել Արևիկին», - լուսանկարներին կից գրել է Մարիաննան։ 

Նա հայտնել է, որ ֆիլմը ցուցադրվում է Երևանի բոլոր կինոթատրոններում, ինչպես նաև հասանալի է մարզերում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում և Լոս Անջելեսում։

«Իսկ շատ շուտով ֆիլմին վերցնում ենք և գանք Եվրոպա։ Սպասեք։ Շատ շուտով կտեսնվենք Ֆրանսիայի քաղաքներու մև ոչ միայն...», - գրել է Մարիաննան։

Նշենք, որ «Կրկին փորձիր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 26-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Կինոկատակերգությունը, պատմում է մի երիտասարդ տղայի մասին, ով հանուն սիրո վաճառում է իր հոգին 6 ցանկության դիմաց և ընկնում տարբեր զվարճալի արկածային իրավիճակների մեջ: