«Նա ընդամենը 12 տարեկան է»․ օգտատերերը վրդովված են Coachella-ում Քիմ Քարդաշյանի դստեր հայտնվելով (ՖՈՏՈ)

15.04.2026, 12:35
Նորթը կրել է փշերով չոկեր և ցուցադրել կապույտ ներկված մազերը․ ՖՈՏՈ
«Նա ընդամենը 12 տարեկան է»․ օգտատերերը վրդովված են Coachella-ում Քիմ Քարդաշյանի դստեր հայտնվելով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Սոցցանցերի օգտատերերը վրդովվել են ԱՄՆ-ում կայացած Coachella երաժշտական փառատոնին ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի 12-ամյա դստեր՝ Նորթ Ուեսթի հայտնվելու կապակցությամբ։ Հրապարակումը հայտնվել է Instagram-ի Just Jared էջում։

Նորթին լուսանկարել են նշված միջոցառման ժամանակ՝ ընկերների շրջապատում։ Նա տեսախցիկի առաջ ներկայացել է սպիտակ պրինտով սև վերնաշապիկով, շորտերով և մեծ կոշիկներով։ Նորթը նաև կրել է փշերով չոկեր և ցուցադրել կապույտ ներկված մազերը։

Պարբերականի ընթերցողները կադրերի վերաբերյալ կարծիք են հայտնել մեկնաբանություններում։ «Լու՞րջ, նա 12 տարեկան է, իսկ արդեն Coachella փառատոնին է։ Չէ՞ որ դեռ երեխա է», «Խեղճ աղջիկ», «12-ամյա աղջիկը գնում է մի միջոցառման, որտեղ իրենից երկու-երեք անգամ մեծ մարդիկ խմում են, թմրանյութեր օգտագործում և զբաղվում այլ ոչ պատշաճ բաներով», «Ու՞ր է նայում երեխաների պաշտպանության ծառայությունը», «Քսան տարեկանում նա կձանձրանա կյանքից», — նշել են օգտատերերը։

Норт Уэст