Փաշինյանի շուրջ միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց. փաստաբան
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /Նովոստի–Արմենիա/․ Հսկող դատախազի որոշմամբ, վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաժարվել էր փոխել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի խափանման միջոցը։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Մինասյանի մոտ ախտորոշվել են գլխի փակ տրավմա և ուղեղի ցնցում։
2026թ.-ի ապրիլի 1-ին դատարանը բավարարել էր քննության միջնորդությունը՝ Մինասյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ։ Նա մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներից մեկն է։
Կալանավորման օրը երիտասարդի ինքնազգացողությունը վատացել էր, նա կորցրել էր գիտակցությունը և հոսպիտալացվել։ Դրանից հետո նրան տեղափոխել էին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ապրիլի 3-ին Մինասյանին տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, որտեղից ուղարկել էին Աբովյանի բժշկական կենտրոն, իսկ այնուհետև հոսպիտալացրել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն։

