Այսօր շուրջ 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14.04.2026,
10:26
Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 14-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Շինարարների 8-10, 10/1, 12 զույգ շենքերի, Արզումանյանի 8/1, 10,12 զույգ շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

