Արզնի գյուղը 10 ժամով ամբողջությամբ կջրազրկվի

15.04.2026, 10:22
Արզնի գյուղը վաղն ամբողջությամբ կջրազրկվի
Արզնի գյուղը 10 ժամով ամբողջությամբ կջրազրկվի

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Արզնի գյուղը վաղն ամբողջությամբ կջրազրկվի։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։