Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշով. ՔԿ

17.04.2026, 22:49
Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ  ձերբակալվել է 17 անձ, հայտնել է ՔԿ-ն
Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հատկանիշով. ՔԿ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ։

Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն։

«Այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով»,-նշվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՔԿ-ն հավելել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 17 անձ ձերբակալվել է: Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ:

Նշենք, որ այսօր ոստիկանությունը ձերբակալել է Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին սատարող ակցիայի 17 մասնակցի:

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը «Նովոստի Արմենիա» -ին հայտնել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ»։