Խոշոր ավտովթար՝ Երևան–Ապարան ճանապարհին․ 5 մարդ է հոսպիտալացվել
16.04.2026,
11:35
Հինգ մարդ է հոսպիտալացվել Երևան–Ապարան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 15-ին, ժամը 18։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արտաշավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային։ ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

