Զեղծարարները «5G կապի» անվան տակ հափշտակում են քաղաքացիների գումարները. ոստիկանության նախազգուշացումը
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով քաղաքացիներին ընդհատել հեռախոսազրույցները՝ տարվող «5G կապի» թարմացման անվան տակ։
Ոստիկանության տեղեկացմամբ, զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։
«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը»,-նշում են հաղորդագրության մեջ՝ հավելելով մի շարք նախազգուշացումներ։
-Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ
-Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
-Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:

