Ալեն Սիմոնյանն այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն
18.04.2026,
16:45
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 18-ին այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարքություն։
Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ԱԺ նախագահն Ամենապատիվ Տեր Սահակ Բ արքեպիսկոպոս Մաշալյանի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, որից հետո շրջայց իրականացրել Պատրիարքության տարածքում:

