Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցում տեղաշարժի խիստ վերահսկողությունը
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի իշխանությունները շաբաթ օրը վերականգնել են Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի խիստ վերահսկողությունը։
Այս մասին հայտնել է Իրանի բանակի գլխավոր շտաբը:
«Հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից շարունակվող ծովահենության գործողությունները և ծովի շրջափակումը՝ Իրանը հետ է կանչում այն համաձայնագիրը, որը թույլ էր տալիս սահմանափակ առևտրային տարանցում Հորմուզի նեղուցով: Այժմ այս ջրային ուղին կրկին գտնվում է Իրանի զինված ուժերի խիստ վերահսկողության ներքո», - ասված է գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, որը հրապարակել է «Interfax»-ը։
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր, որ Հորմուզի նեղուցը կփակվի, եթե ԱՄՆ-ը շարունակի շրջափակել իրանական նավահանգիստները։
Իրանի շուրջ ստեղծված իրադարձությունների մասին
Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված հակամարտությունից հետո սույն թվականի մարտի 22-ին ԱՄՆ առաջնորդը 48 ժամ էր տվել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը սպառնացել էր, որ զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց՝ այն ապաշրջափակելու համար։
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններից հետո Իրանն արգելել էր ոչ բարեկամական երկրների նավերի անցումը Հորմուզի նեղուցով։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատվեց, իսկ ապրիլի 13-ին ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը՝ թույլ չտալով այնտեղ նավերի մուտքը կամ ելքը։

